շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինձ համար երկրորդ փուլը անկանխատեսելի չէր, ես ոչ մի անգամ դա չեմ բացառել

Ինձ համար երկրորդ փուլը անկանխատեսելի չէր, ես ոչ մի անգամ դա չեմ բացառել

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի համար երկրորդ փուլը երբեք անկանխատեսելի չի եղել: Ինչպես նա նշեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, երբեք երկրորդ փուլի հավանականությունը չի բացառել:

«Նույնիսկ իմ շտաբների պետերի հետ վերջին հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ վերջում պայքարը գնալու է 1-1,5% համար, քանզի մրցակցությունը շատ մեծ էր, ընտրություններին մասնակցում էին 14 թեկնածու, բոլորն էլ հանրությանը հայտնի և արժանի»,- նշեց Հարությունյանը:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը հավաքել է ՝ 36,076 ձայն կամ 49,26%: նրա մրցակից Մասիս Մայիլյանը՝ 19,360 ձայն կամ 26,4%:

  • Կիսվել: