ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչպիսի ընտրություն կատարենք, այդպիսի Արցախ էլ ունենալու ենք. Դավիթ Բաբայան

Ինչպիսի ընտրություն կատարենք, այդպիսի Արցախ էլ ունենալու ենք. Դավիթ Բաբայան

Մենք, իրոք, ուզում ենք, որ ավելի լավ Արցախ լինի. պահպանենք լավը, փորձենք վերացնել խնդիրները, և կարողանանք ավելի էֆեկտիվ դիմակայել մարտահրավերներին։ Աս մասին ընտրելուց հետո լրագրողներին ասաց Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, Բաբայանը նշեց, որ այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ լավ է գնահատում ընրությունների ընթացքը.

«Քվեարկել եմ հանուն ավելի լավ Արցախի: Խնդիրը լոք այս քվերակությունը չէ, խնդիրն այն է, թե մենք ինչ գաղափարներով ենք գալիս ընտրատեղամաս: Եւ մենք ասել ենք, որ այս երկու- երեք գրամանոց քվեաթերթիկը, երբ մենք այնտեղ դնում ենք ոգի, սկզբունք, հույս, հավատք, դառնում է հարյուր, հազար  կշիռ ունեցող, որը կարող է ջարդել և ոչնչացնել ցանկացած պատնեշ և պատ»:

Անդրադառնալով իր ակնկալիքներին ընտրություններից՝ Բաբայանն ասաց, որ ակնկալում է, որ ընտրությունները նորմալ կանցնեն.

«Չեմ ցանկանում ձևական կարգախոսներով հանդես գալ: Ինչպիսի ընտրություն կատարենք, ում ընտրենք, այդպիսի Արցախ էլ ունենալու ենք: Իշխանությունն արտացոլելու է մեր պատկերը»: 

 

  • Կիսվել: