շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական օդաչուներն ու բժիշկները Արցախի 17-ամյա բնակչին Երևան են տեղափոխել Մի-8ԱՄՏՇ բանակային ավիացիայի ուղղաթիռով։

 Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
Ըստ հաղորդագրության` տեղափոխումը կատարվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ։
Ավտովթարից հետո պատանուն տեղափոխել են Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
 
Ռուսական խաղաղապահ զորակազմի վերակենդանացման բրիգադը մանկական հիվանդանոցում գնահատել է տուժածի վիճակը, և որոշվել է, որ նա պետք է տեղափոխվի ավիացիոն տրանսպորտով։
Ռազմական բժիշկները տեղի հիվանդանոցի մասնագետների հետ համատեղ տուժածին տեղափոխել են ուղղաթիռային հարթակ, և խաղաղապահ զորակազմի օդաչուները դեռահասին հասցրել են «Էրեբունի» ռազմական օդանավակայան։
 
Ստեփանակերտի 17-ամյա բնակիչը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավտովթարից: Անչափահասի ծնողները նրան Երևանի մասնագիտացված բժշկական հաստատություն տեղփոխելու խնդրանքով դիմել են ռուս խաղաղապահներին։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: