երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ինչպե՞ս է կազմակերպվում ուսումնական գործընթացը Արցախի հանրապետության դպրոցներում. անդրադարձ

Ինչպե՞ս է կազմակերպվում ուսումնական գործընթացը Արցախի հանրապետության դպրոցներում. անդրադարձ

Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում հունվարի 30-ից վերսկսվել է ուսումնական գործընթացը: 

Գազամատակարարման հաճախակի խափանմամբ և էլեկտրաէներգիայի  հովհարային անջատոմներով պայմանավորված Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան համար  8 հիմնական դպրոցում դասերը կազմակերպվում են հատուկ գրաֆիկով:

Нет описания.

Այս մասին  «Արցախպրես-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանը:

Нет описания.«Հայաստանից Արցախ գազամատակարարումն Ադրբեջանի կողմից հաճախակի խափանելու  և ջեռուցման բացակայության պատճառով ուսումնական գործընթացի դադարեցումը բացասաբար է  անդրադառնում կրթության որակի վրա: Դասապրոցեսը վերսկսել ենք, բայց ստիպված կրճատել ենք դասաժամի տևողությունը՝ դարձնելով  35 րոպե: Առավել ուշադրություն ենք դարձնում նոր նյութի հաղորդմանը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աշակերտները բավարար գիտելիք չեն հասցնում ստանալ, բայց մենք գտնում ենք, որ անկախ բոլոր դժվարություններից, պարտավոր ենք շարունակել դասապրոցեսը»,-նշել է Լ. Գևորգյանը: 

Տնօրենի խոսքով՝ չնայած ջեռուցմանը, դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից ցածր է: 

Нет описания.

«Դպրոցը գազով է ջեռուցվում, սակայն, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների դեպքում կաթսայատան աշխատանքը դադարեցվում է»,-պազաբանել է մեր զրուցակիցը: 

Нет описания.

Нет описания.

Դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Կարեն Միսկարյանը մեզ հետ զրույցում մտահոգություն է հայտնել դասասենյակում ցածր ջերմաստիճանի հետ կապված:
«Դասասենյակում առաջվա պես տաք չէ, դրա համար վերարկուներով ենք պարապում: Բայց մենք հասկանում ենք ամեն ինչ, և ամեն ինչ անում ենք, որպեսզի բնականոն հունով անցնեն մեր դասերը»,-նշել է Կ.Միսկարյանը:

Դպրոցին կից գործող նախադպրոցական կրթարանի  աշխատանքները  ևս վերսկսվել են: 
Нет описания.

Նախադպրոցական բաժանմունքի վարիչ Նինա Դավթյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ցածր ջերմաստիճանի պատճառով դասասենյակում երեխաները վերարկուներով են լինում:

Нет описания.

«Երեխաները շատ են բողոքում, որ ցուրտ է: Սննդի բացակայության պատճառով էլ նրանք այստեղ այլևս չեն սնվում, չնայած նախաճաշի, ճաշի ու հետճաշի ժամերին սպասում են, որ ինչպես նախկինում,  կգնան ճաշարան: Բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝  նոր թեմաների մատուցմամբ և փորձելով հուսադրել երեխաներին»,- Դավթյանը:

Нет описания.

 Նախադպրոցական խմբի սաներ Արսենն ու Անին մեզ հետ զրույցում անկեղծացել են, որ մեծ հաճույքով են հաճախում դասերին, չնայած ցրտին և սնվելու հնարավորության բացակայությանը:

Нет описания.

  • Կիսվել: