կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին

Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին

Մասիսի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորեցին Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված երկու եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին:

Լրագրողների հետ զրույցում եղբայրների ուսուցչուհին պատմեց, թե եղբայրներն այնքան ուրախ էին այդ օրը, ասել են` ճանապարհները բացվել են, մայրիկը շոկոլադ է բերելու:

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, երեխաները սպանվել են ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:

Նշենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։

  • Կիսվել: