կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվլախում հանդիպումից հետո վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվլախում հանդիպումից հետո վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը Եվլախում տեղի ունեցած հանդիպման ավարտին հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնություն չկա, պետք է համաձայնեցնել մանրամասները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
 
Ըստ գործակալության՝ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը:
 
Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia-ին էլ ասել է, որ դժվար է ակնկալել բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ընթացքում:
 
«Ես կարծում եմ, որ այսօրվա բանակցությունները Եվլախում բազմաթիվ սպասվող հանդիպումներից առաջինն են։ Պետք չէ ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել մեկ հանդիպման ընթացքում»,- նշել է Ամիրբեկովը, հավելել՝ Լեռնային Ղարաբաղ հայերի հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին գործն է:


Հիշեցնենք, որ Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո վերադառնում է Ստեփանակերտ: Ադրբեջանական հեռուստատեսությունը նշում է, որ բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում:

  • Կիսվել: