չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եվլախում ընթանում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում ընթանում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

 Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Հանդիպումն անցկացվում է ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացնում է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։

 

Սեպտեմբերի 25-ին Իվանյանում կայացել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների վերջին հանդիպումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: