հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իմ աշխատանքներում ընդգծելու եմ ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղարի, Շարլ Միշելի, Թայվո Կլաարի անունները ցեղասպանական գործողություններ խրախուսելու եւ աջակցելու համար․ցեղասպանագետ 

Իմ աշխատանքներում ընդգծելու եմ ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղարի, Շարլ Միշելի, Թայվո Կլաարի անունները ցեղասպանական գործողություններ խրախուսելու եւ աջակցելու համար․ցեղասպանագետ 

Որպես ցեղասպանագետ իմ աշխատանքներում ընդգծելու եմ ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին եւ Պարենի միջազգային ծրագրի ղեկավար Սինդի ՄքՔեյնին, Եվրամիության նախագահ Շարլ Միշելի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թայվո Կլաարի անունները ցեղասպանական գործողություններ խրախուսելու եւ աջակցելու համար։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ 
 
Նրանք ՄԱԿ դատարանի, ՄԻԵԴ֊ի եւ այլ միջազգային ատյանների եւ կազմակերպությունների միանշանակ որոշումների եւ կոչերի պայմաններում Արխացում էթնիկ զտման, 120 000 մարդուն սովի եզրին կանգնեցնելու գործողություններն անտեսեցին, ոչ մի քայլ չձեռնարկեցին եւ դրանով նորմալացրեցին Ադրբեջանի կողմից սովի միջոցով Արցախի էթնիկ զտման քաղաքականությունը։
Հուսով եմ մի օր բոլորն անձնական պատասխանատվություն կկրեն միջազգային դատարանի կողմից։
Առնվազն պատմության մեջ նրանց անունները որպես ցեղասպանություններն աջակցողներ թողնելուն ես անձամբ կնպաստեմ։
 
 

  • Կիսվել: