ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի գիտություն պատերազմի հետևանքով բնակարանները կորցրած և ՀՀ-ում գտնվող ԱՀ  քաղաքացիների

Ի գիտություն պատերազմի հետևանքով բնակարանները կորցրած և ՀՀ-ում գտնվող ԱՀ  քաղաքացիների

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ի գիտություն Արցախի Հանրապետության այն քաղաքացիների, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
 
Հայտարարության մեջ ասված է. ՛՛Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և բնակության համար Արցախ վերադառնալ միայն նշված մարմինների ցուցումով:
 
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մինչև Արցախ վերադառնալը, Հայաստանի Հանրապետությունում կեցության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065)՛՛:
 
 
 
 
 

  • Կիսվել: