ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների. ԱՀ ԳՆ-ի հայտարարությունը

Ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների. ԱՀ ԳՆ-ի հայտարարությունը

Արցախի Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների:

՛՛Հարգելի հողօգտագործողներ, մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են:

Եթե Դուք ունեք ցորենի պահեստավորված բերք, ԱՀ կառավարությունը պատրաստ է գնել այն շուկայական գնով՝ անկախ քանակից:

Կոչ ենք անում բոլորիդ անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել Ձեր կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ մեր հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով:

Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները:

Հորդորում ենք համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը:

Հարգելի համայնքի ղեկավարներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն ակտիվություն, հետևողականություն և պատասխանատվություն խնդրի կարգավորման հարցում՝ հացի ճգնաժամը ժամ առաջ որոշ չափով թեթևացնելու մեջ ունենալով ձեր ներդրումը:

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 097243331, 047943501 հեռախոսահամարներով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: