կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հունգարիան հերքել է Արցախի վրա Բաքվի հարձակման վերաբերյալ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը

Հունգարիան հերքել է Արցախի վրա Բաքվի հարձակման վերաբերյալ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը

Հունգարիան հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։ Հունգարիայի դիրքորոշումն այստեղ նույնպես պարզ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր: Շատ տասնամյակներ անց եկել է ժամանակը՝ վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին՛՛:

Ավելիւ վաղ հայտնել էինք, որ Հունգարիան արգելափակել է ԵՄ անդամ երկրների հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։

  • Կիսվել: