կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից տեղահանված անձանց․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից տեղահանված անձանց․ Հունաստանի ԱԳ նախարար

Շատ բան կա, որ կարող ենք անել ԵՄ–ՀՀ հարաբերությունների ուղղությամբ։ Այս մասին ՀՀ-ի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։

«Մենք պատրաստակամ կլինենք սատարելու ՀՀ կառավարությանը և ՀՀ ժողովրդին, մենք արդեն իսկ ընտրել ենք, որ ՀՀ արտգործնախարարը մասնակցի մեր արտաքին հարաբերութունների խորհրդին ու շարունակաբար կկազմակերպենք նման հանդիպումներ մեր արժեքները կիսող անդամ պետությունների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան և Կիպրոսը։ Կարծում եմ՝ հույժ կարևոր է, որ շարունակաբար շեշտադրենք Հայաստանի մասին եվրոպական տեսակետը։ Սա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի ապագայի՝ նպաստելու հայ ժողովրդի բարեկեցության աճին, բայց սա կարևոր է նաև Եվրպայի համար։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, որի վերաբերյալ կան պատմական կապեր։ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Դա, մասնավորպես, վերաբերում է բնակարանային ֆոնդին, կեցությանը»,- ասաց Հունաստանի արտգործնախարարը։

Յորղոս Գերապետրիտիսն ընդգծեց նաև, որ հույժ կարևոր են մշակութային վայրերի պահպանությանն ուղղած քայլերը։

«Մենք արշավ ենք կազմակերպելու ոչ միայն ԵՄ-ի ինստիտուտների հետ, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի։ Մենք կողմ ենք, որ ԼՂ-ում պետք է պահպանվեն քրիստոնեական կառույցները, և ուզում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տեղում լինի՝ բացահայտելու վնասները։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովրդի բարգավաճումը կարող է միայն Եվրոպայի հետ լինել»,- ասաց Հունաստանի արտգործնախարարը։

  • Կիսվել: