ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հումանիտար ճգնաժամերի լուծմամբ հպարտացող Թուրքիան մատը չի շարժում ԼՂ-ի հայերի համար․ Փալյանը՝ Չավուշօղլույին

Հումանիտար ճգնաժամերի լուծմամբ հպարտացող Թուրքիան մատը չի շարժում ԼՂ-ի հայերի համար․ Փալյանը՝ Չավուշօղլույին

Թուրքիայի հայազգի պատգամավոր  Կարո Փայլանի խնդրանքով դիմել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Լաչինի միջանցքի շուրջ մի շարք հարցեր ուղղելով։

«Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ տրանսպորտային երթուղին, ավելի քան մեկ ամիս փակ է իրեն «բնապահպան ակտիվիստներ» անվանող ադրբեջանական խմբի և Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվում է հիմնական կարիքների՝ սննդի և դեղորայքի հասանելիության ճգնաժամը։ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայեր ձմռան դաժան պայմաններում բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով բախվում են հումանիտար ծանր ճգնաժամի։

▪️Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար։
▪️Ի՞նչ դիվանագիտական ​​նախաձեռնություններ եք ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։
▪️Հասկանու՞մ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունների պատուհանը։
▪️Ինչո՞ւ Թուրքիան, որը հպարտանում է աշխարհի բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի լուծման մեջ ներգրավված լինելու համար, մատը չի շարժում ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերի»,- ասված է նրա նամակում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: