կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրավիրվել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստ

Հրավիրվել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստ

Մարտի 10-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ, որին հրավիրվել էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ համատեղ նիստում քննարկվել են պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները:

Արմեն Մանգասարյանը ներկայացրել է կառավարության մոտեցումներն ու գործող ծրագրերը: Զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար բնակարանային ծրագիրն արդեն մեկնարկել է, որի շրջանակներում ներկայացված 9300 հայտից հունվարի 1-ի դրությամբ  1349-ը բավարարվել է:

Հանդիպմանը հրավիրված էին նաև բնակարանային հարցով խորհրդարան դիմած քաղաքացիները։ Նրանց հարցադրումներին Արմեն Մանգասարյանը սպառիչ պատասխան է տվել:

Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահը պարզաբանումներ է տվել նաև  պատգամավորների հարցադրումներին։ Նա շեշտել է, որ առաջնահերթ համարվող  հայտերը բավարարելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն զբաղվելու է  մնացած շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով:

Հանդիպմանը կարևորվել է բնակչության իրազեկվածության բարձրացման, ծրագրի թափանցիկության ապահովման հարցը:

  • Կիսվել: