երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի

ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
 
Օրակարգում առաջին ընթերցմամբ ընդունված ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է:
 
Հիմնական զեկուցող՝ ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյան
 
Հարակից զեկուցող՝ ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյան։

  • Կիսվել: