երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում հյուրանոցները կդասակարգեն. մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն

Արցախում հյուրանոցները կդասակարգեն. մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն

Փետրվարի 16-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Քննարկվել է ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով այն՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը խոսել է օրինագծի ընդունման նպատակահարմարությունից:

Նախագծի նպատակն է՝ ստանալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք թույլ կտան վերահսկել ոլորտի որակը:

Գործող օրենքը չի բավարարում ամբողջությամբ ոլորտը կարգավորելու և մերօրյա չափանիշներին համապատասխանեցնելու պահանջը: Կարիք է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ ՝ կապված միջազգային չափանիշների և ոլորտում առկա մարտահրավերների հետ:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:

Ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է տվել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Օրենքի ընդունմամբ մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

  • Կիսվել: