երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր օրինագիծ. Արցախում կկանոնակարգվի շարժական գույքի գնահատման գործընթացը

Նոր օրինագիծ. Արցախում կկանոնակարգվի շարժական գույքի գնահատման գործընթացը

Ապրիլի 19-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի փոփոխությամբ ակնկալվում է շուկայական գնահատման ոլորտի ընդլայնում, կայացում և գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում, շուկայի մասնակիցների ու հանրության վստահության բարձրացում, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալների և որակի ապահովում: Օրինագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև շարժական գույքի գնահատման գործընթացը:

Հիմնական զեկուցող ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանի խոսքով՝ քննարկում է կազմակերպվել նաև գնահատողների հետ:

Առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

Ամփոփելով նիստը՝ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը հայտարարեց, որ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: