հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հրապարակ»․ Սամվել Բաբայանն արհամարհեց Մասիս Մայիլյանի կոչը

«Հրապարակ»․ Սամվել Բաբայանն արհամարհեց Մասիս Մայիլյանի կոչը

«Երեկ տեղի ունեցավ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Արցախում արտակարգ իրավիճակի հայտարարմանը, բոյկոտի կատաղի կոչերին և կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրմանը, մասնակցության բավականին բարձր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 44 տոկոս:

 

Ուշագրավ էր հատկապես Սամվել Բաբայանի քվեարկությունը․ ի հեճուկս առաջին փուլում իր դաշնակից Մասիս Մայիլյանի բոյկոտի կոչին, Բաբայանը երեկ գնացել էր ընտրատեղամաս և կատարել իր ընտրությունը:

Իսկ լրագրողների համառ պնդումներին, թե ում է տվել իր ձայնը, ոչ հստակ ու հեգնական պատասխան էր տվել․ «Քվեարկել եմ Մասիս Մայիլյանի օգտին՝ տենց ձե՞ռ է տալիս ձեզ»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: