շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հոկտեմբերի 1-ից մինչ օրս Արցախ է ուղևորվել հումանիտար բեռով 84 բեռնատար

Հոկտեմբերի 1-ից մինչ օրս Արցախ է ուղևորվել հումանիտար բեռով 84 բեռնատար

Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները, մարտական գործողությունների ավարտով պայմանավորված, նվազել են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են:

Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 357 բեռնատար։

 

 

 

  • Կիսվել: