հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՀՀ-ում գտնվող ԱՀ բնակիչների բուժսպասարկումն անվճար է. ՀՀ-ում ԱՀ օպերատիվ շտաբ

ՀՀ-ում գտնվող ԱՀ բնակիչների բուժսպասարկումն անվճար է. ՀՀ-ում ԱՀ օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբից հայտնում են, որ ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած ԱՀ բնակիչները բժշկական հետազոտման, ախտորոշման, բուժման նշանակման և վիրահատական միջամտության համար կարող են ըստ բնակության վայրի՝ դիմել համապատասխան պոլիկլինիկաներ՝ անվճար սպասարկման համար։
 
«Վիրահատության համար պոլիկլինիկաների միջոցուվ կուղեգրվեք համապատասխան բուժհաստատություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: