ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ իշխանությունները գործատուներին խթաններ կառաջարկեն` ԱՀ բնակիչներին աշխատանքի ընդունելու համար. նախարար

ՀՀ իշխանությունները գործատուներին խթաններ կառաջարկեն` ԱՀ բնակիչներին աշխատանքի ընդունելու համար. նախարար

Հայաստանի իշխանությունները գործատուներին խթաններ կառաջարկեն` Ղարաբաղի բնակիչներին աշխատանքի ընդունելու համար: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ  ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի գրանցում ունեցող բոլոր քաղաքացիներին վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով նպաստ՝ յուրաքանչյուր անձի համար 68 000 դրամ:  45 000 մարդ արդեն ստացել է այդ օգնությունը, իսկ եւս 30 000-ի համար այն հաստատվել է:

՛՛Ընդհանուր առմամբ, 94 000 մարդ պետք է աջակցություն ստանա»,- ասաց նախարարը: Բացի այդ, ըստ Առաքելյանի, ԼՂՀ վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի բնակիչները 300 000 դրամի չափով միանվագ աջակցություն կստանան:

Սրան կգումարվի 250 000 դրամի աջակցություն, սակայն այն քաղաքացիների համար, որոնց տներն ու բնակարանները լրջորեն վնասվել կամ ավերվել են պատերազմի հետեւանքով: Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի առաջիկա նիստերից մեկում՛՛,-հավելեց նա:

 

  • Կիսվել: