ՀՀ և ԱՀ սոցիալական հարցերի նախարարություններն ակտիվ համագործակցում են այս ծանր օրերին
Այս ծանր օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ակտիվ համագործակցում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հետ, տեղեկանում ենք Արցախ/տեղեկատվական շտաբից:
՛՛Հայաստանի համապատասխան գերատեսչությունը զգալի նյութական և այլ համապատասխան օժանդակություն է ցուցաբերում սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաև բազմաթիվ այլ օժանդակություններ տրամադրում նախարարությանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։