երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ ազգային հերոս, Արցախի  հերոս  Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է

ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է

Ականավոր ռազմական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս  Արկադի Տեր-Թադևոսյանը խորհրդային բանակի  այն  սպաներից էր, ով Արցախյան ազատամարտի  սկզբից միացավ  ինքնապաշտպանական ջոկատներին իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնելով համազգային պայքարին։ 

Ազատամարտի ընթացքում նրա հրամանատարությամբ իրակաանացված փայլուն օպերացիաներից էր  Շուշիի ազատագրումը, որն ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։

1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։ 

1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանականզորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Վախճանվել է 2021 թվականի մարտի 31-ին:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի  շքանշանով։ ՀՀ նախագահի հրամանագրով նրան հետմահու շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում:

  • Կիսվել: