ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է ում և ինչ պատճառով է սատարելու Արցախի նախագահական ընտրություններում Սամվել Բաբայանը

Հայտնի է ում և ինչ պատճառով է սատարելու Արցախի նախագահական ընտրություններում Սամվել Բաբայանը

Արցախի նախագահական ընտրություններում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաաբայանը սատարելու է ներկայիս արտգործնախարար Մասիս Մայիլյանին։ Ինչպես InfoPort-ին փոխանցեցին արցախյան իր աղբյուրները, նման պայմանավորվածություն Բաբայանի և Մայիլյանի մեջ տեղի է ունեցել կոնկրետ գործնական հաշվարկի արդյունքում։ Բանն այն է, որ Մայիլյանը Բաբայանի աջակցության փոխարեն խոստացել է վերջինիս իր հաղթանակի դեպքում նշանակել պաշտպանության նախարար։

Հիշեցնենք, որ երեկ Բաբայանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ նախագահական ընտրություններում կսատարի թեկնածուներից մեկին՝ չնշելով նրա անունը։ Նշենք, որ Բաբայանը չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում, քանզի վերջին տարիներին չի ապրել Արցախում, իսկ դա հստակ սահմանադրական պահանջ է նախագահի թեկնածուների համար։

  • Կիսվել: