ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտարարություն՝ Արցախի քաղաքացիների համար, որոնք մեքենա են ձեռք բերել, բայց չեն կարողացել վերադառնալ Արցախ

Հայտարարություն՝ Արցախի քաղաքացիների համար, որոնք մեքենա են ձեռք բերել, բայց չեն կարողացել վերադառնալ Արցախ

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է ԱՀ տեղեկատվական շտաբից։ 
 
Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:
 
Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք

  • Կիսվել: