ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայոց ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում. իրաքցի պրոֆեսորը հոդված է հրապարակել Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Հայոց ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում. իրաքցի պրոֆեսորը հոդված է հրապարակել Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Իրաքցի պրոֆեսոր Ջավադ ալ-Բադենին հոդված է հրապարակել ՛՛Հայերի ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում՛՛ վերնագրով, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։

Ինչպես նշել է հեղինակը՝ Ադրբեջանը փորձում է ժողովրդագրական փոփոխությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, և նրա ղեկավարի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ապացույց, որ հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու գաղտնի նպատակներ կան։

Ալ-Բադենին ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է օգուտ քաղել միջազգային իրադարձություններից և, օգտագործելով շրջափակումը, ապավինում է իր օգտին զիջումներին։

Իրաքցի պրոֆեսորի խոսքով՝ շրջափակումը կհանգեցնի մարդասիրական, պարենային և բժշկական աղետի այս ցուրտ կլիմայական տարածաշրջանում:

՛՛Սա իր հերթին կխրախուսի հայ բնակչությանը մշտապես արտագաղթել այստեղից և դրանով իսկ նախաձեռնել ժողովրդագրական փոփոխությունները, որոնց ձգտում է Ադրբեջանը՛՛,-նշել է պրոֆեսորը:։

 

  • Կիսվել: