Հայաստանը պարտավոր է բացել «Զանգեզուրի միջանցքը»․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ
Թուրքիան բազմիցս ընդգծել է՝ պատմական հնարավորություն կա կնքելու համապարփակ և տևական խաղաղություն: Այս մասին ՄԱԿ-ի՝ Արցախի հարցով ԱԽ նիստի ժամանակ ասել է Թուրքիայի ներկայացուցիչը։
Նա հավելել է. ՛՛Սակայն ականատես եղանք, որ հայկական կողմը հակված չեղավ կատարելու «իր պարտավորությունները։ Հայաստանը պարտավոր է բացել ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛:
Բացի այդ՝ Թուրքիայի ներկայացուցիչը Արցախում սանձազերծած ադրբեջանական գործողությունները որակել է որպես սեփական անվտանգության պաշտպանություն։