ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը կազմակերպել է ևս 54 ընտանիքի Արցախ վերադառնալու գործընթացը

Հայաստանում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը կազմակերպել է ևս 54 ընտանիքի Արցախ վերադառնալու գործընթացը

Արցախի տարբեր բնակավայրերի վերաբնակեցման նպատակով, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կազմակերպած ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման ծրագրի արդյունքում՝ 54 ընտանիք (թվով 271 մարդ) տեղափոխվել է Արցախ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից՝ հավելելվ, որ վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները:Արդյունքում՝ կազմակերպման փուլում է ևս 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը:

  • Կիսվել: