ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցողը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցողը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները չեն նպաստում երկու հարեւան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը, եւ վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունների խախտման մասին: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձին ։

"Կողմերի զսպվածությունը եւ իրադրության կարգավորումը հատկապես կարեւոր են այն ժամանակաշրջանում, երբ մեր բոլորի առջեւ նոր սպառնալիք է առաջացել, որը չի ճանաչում սահմաններն ու ազգությունները` կորոնավիրուսի պանդեմիան", - հայտարարել Է գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ նախօրեին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հակառակորդի գնդակից վիրավորվել էր 15-ամյա պատանի, ով կանգնած էր իր տան պատշգամբում և երկու հայ զինծառայող: Բոլոր վիրավորները գտնվում են հոսպիտալում, երեխային վիրահատել են ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: