երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելը կծառայի երկու երկրների շահերին. Չինաստանի ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելը կծառայի երկու երկրների շահերին. Չինաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի ներկայացուցիչը նշել է, որ Պեկինը հետևում է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումներին, և հույս հայտնել, որ հրադադարը կպահպանվի:

Նա ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս զինվորների ընտանիքներին և նշել, որ նրանց անվտանգությունը պիտի երաշխավորված լիներ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելը կծառայի երկու երկրների շահերին, կօգնի միասնաբար ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը: Մենք աջակցում ենք երկու կողմերին փոխադարձ վստահության ամրապնդման հարցում, փոխադարձ զիջումների միջոցով լուծելու ցանկացած տարաձայնություն՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն»,- նշել է չինացի դիվանագետը, հավելել՝ Չինաստանը կաջակցի միջնորդական ցանկացած դրական նախաձեռնության:

 

  • Կիսվել: