ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել ու դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ․ Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել ու դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ․ Գրիգորյան

Արցախում գտնվող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն։ Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը։ Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ հայկական կողմի մոտեցումն այն է, որ երկու փաթեթները՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել ու դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օարկարգի շուրջ։

«Մենք այս հարցը Բրյուսելում բարձրացրել ենք, և մեր տեսածն ընդհանուր այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ պետք է առաջ շարժվենք։ Բայց վերջին շրջանում նաև կան հրապարակային հայտարարություններ այս մասով։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի խաղաղության օրակարգի շուրջ գալու ենք ընդհանուր հայտարարի, որովհետև խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինի։ Այն երկկողմ պետք է լինի, և այդ տրամաբանության մեջ պետք է ներառել երկու կողմերի աջարկությունների փաթեթը»,- հավելեց Արմեն Գրիգորյանը։

  • Կիսվել: