հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հավաքագրվել է 100,000,000 ԱՄՆ դոլար

Հավաքագրվել է 100,000,000 ԱՄՆ դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ի  դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։

Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում,  ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։

«Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝

Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով, ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով

1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար

TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն   համակարգերի միջոցով

Paypal համակարգով [email protected] վճարման հասցեին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության համար։

#Artsakhstrong #GlobalArmeniansUnite #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

  • Կիսվել: