չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Ստեփանակերտում սկսել է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Ստեփանակերտում սկսել է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը

Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը (МОСН) օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը:

Օրվա ընթացքում ռուս ռազմական բուժաշխատողները ընդունել են տեղի 40 բնակչի: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ:

Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում անեսթեզիոլոգ-վերակենդանացնողներն իրենց գործընկերներին նույնպես օգնել են վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդների հետ աշխատանքում:

Ավելի վաղ МОСН ստորաբաժանումները Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել էին Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից  Երևան, Երևանից էլ՝ Ստեփանակերտ:

МОСН առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ են ժամանել ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Նախորդ օրը Մարտակերտում սկսվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերի համաձայն `այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները: Ռուս խաղաղապահներն ապահովում են տեղահանվածների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: