երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ. ԱՀ ՊԲ

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ. ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

  • Կիսվել: