ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հատկապես հիմա ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն Արցախի համար. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր

Հատկապես հիմա ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն Արցախի համար. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր

Մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի գործակալությունների ներկայությունն Արցախում և Բերձորի միջանցքում, հատկապես հիմա: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

Նա նշել է, որ ԵՄ-ն ՛՛չափազանց հեռացել է հակամարտությունից՛՛:

՛՛Այժմ, երբ գոյություն ունի հումանիտար ճգնաժամ, իսկ Ռուսաստանը բավարար պաշտպանություն չի ապահովում Արցախի բնակչության համար, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն՛՛,-ընդգծել է Լուազոն:«

Նա նաև հավելել է. ՛՛Մենք նայում ենք փաստերին և լսում հայտարարություններ։ Փաստն այն է, որ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը՝ շրջափակումը շարունակվում է արդեն ավելի քան 50 օր։ Եթե Մոսկվան ցանկանար կանգնեցնել դա, նա արդեն կաներ դա՛՛:

 

  • Կիսվել: