երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաթերքի դպրոցում շարունակում են ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել աշակերտներին. տնօրեն

Հաթերքի դպրոցում շարունակում են ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել աշակերտներին. տնօրեն

ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը առաջիններից էր Արցախում, որ 44֊օրյա պատերազմից հետո կարողացավ արագ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ 2020թ. նոյեմբերի 23-ի դրությամբ մոտ 23 ուսուցիչներով և 80 աշակերտներով անցնել բնականոն ռեժիմին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Աշակերտների թիվն աստիճանաբար մեծացավ. այս ուսումնական տարում մենք ունենք 328 աշակերտ: Իհարկե, պետք է նշել, որ դպրոցն ընդունել է տեղահանված ընտանիքների մոտ 28 երեխաների։ Մեր ուսուցիչները բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, սակայն դա չի խանգարում դպրոցում նոր կադրեր, մասնավորապես՝ բնագիտական առարկաների մասնագետներ ընդունելուն: Մեր երեխաները ավելի շատ զարգացած են հումանիտար ուղղությամբ, բայց նրանք «աշխարհագրություն», «կենսաբանություն» առարկաներից գրանցել են հաջողություններ՝ մասնակցելով շրջանային, հանրապետական օլիմպիադաներին և ՀՀ֊ում կայացած եզրափակիչ փուլին՝ արժանանալով պատվոգրերի ու դրամական պարգևների: Մենք ունենք աշակերտների մի բանակ, որը պարտաճանաչ, սիրով պատրաստվում է դասերին և գրանցում հաջողություններ ուսման բնագավառում, ինչը հայրենասիրության վառ ապացույց է: Մենք շարունակում ենք ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել մեր աշակերտներին, և, փառք Աստծո, ունենք հայրենասեր սերունդ, ինչն ապացուցեց պատերազմը», - ասաց Ն. Միրզոյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Տնօրենի խոսքով՝ դպրոցում մեկնարկել է երկարօրյա ուսուցման ծրագիրը. սկզբնական շրջանում դժվարություններ կային, բայց արդեն հունի մեջ են ընկել:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը որպես խնդիր առանձնացրեց սպորտդահլիճի չվերանորոգված լինելը։

  • Կիսվել: