շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանությունը քննում է ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու դեպքի հանգամանքները

Ոստիկանությունը քննում է ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու դեպքի հանգամանքները

Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:
 
Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
 
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: