Հարավը կրկին անհանգիստ է․ Վահրամ Պողոսյան
Հարավը կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը։ Այս մասին գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Ավելի վաղ էլ Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:
ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ:


