շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանցագործության կանխումը մի քաղաքականացրեք. Արցախի ոստիկանությունը՝ Ստեփանակերտի ճանապարհը փակելու դեպքի մասին

Հանցագործության կանխումը մի քաղաքականացրեք. Արցախի ոստիկանությունը՝ Ստեփանակերտի ճանապարհը փակելու դեպքի մասին

Հաշվի առնելով 2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքում ճանապարհը փակելու միջադեպի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում իրազեկել հանրությանը, որ ոստիկանությունը կոչված է նախականխելու, կանխելու և խափանելու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։ Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։

Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները:

«Ճանապարհը փակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը հակաիրավական արարք է՝ արգելված օրենքներով և խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու և մի շարք այլ իրավունքներ: Հետևաբար ոստիկանությունը կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ խափանել վարչական իրավախախտումը, ոստիկանության ծառայողների՝ խոչընդոտը վերացնելու հորդորները և պահանջները տրանսպորտային միջոցների վարորդների կողմից չկատարելուց հետո դրանք տեղափոխել հատուկ տարածք, ինչպես նաև բերման ենթարկել վարույթ պահանջող իրավախախտում կատարած անձանց:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելու, կանխելու ու խափանելու, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից:

Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող որևէ գործողություն քաղաքականացնելուց»,- ասված է ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: