հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համային և հոտային խնդիրներ ունեցող բրինձն Արցախում ամբողջությամբ հեռացվել է վաճառքի դարակներից․Արցախի տեղեկատվական շտաբ

Համային և հոտային խնդիրներ ունեցող բրինձն Արցախում ամբողջությամբ հեռացվել է վաճառքի դարակներից․Արցախի տեղեկատվական շտաբ

Քանի որ Արցախում պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, ԱՀ տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես կհանրայնացվի։ 

«Հայտնում ենք, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույտվության համաձայն»,-այս մասին ասվում է ԱՀ տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունում։

  • Կիսվել: