հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ

Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ

Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ:

 

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  • Կիսվել: