չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիակայի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիակայի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ՝ հատկապես հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

 
«Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որ իրականացնում է հակառակորդի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ: Անցյալ գիշեր նրանց բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- նշեց Պողոսյանը:

  • Կիսվել: