շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակամարտությանը տևական լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ ՄԽ-ի ներքո. Թրեյսի

Հակամարտությանը տևական լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ ՄԽ-ի ներքո. Թրեյսի

Այսօր դեսպան Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

՛՛Դեսպանը կարևորեց մասնակիցների բաց ու շիտակ գնահատականներն իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: