ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հադրութի ՄՊՍԿ-ն Ստեփանակերտում մասնաճյուղ է բացել

Հադրութի ՄՊՍԿ-ն Ստեփանակերտում մասնաճյուղ է բացել

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում է Երևանում: Արդեն 2 ամիս է, ինչ հաստատությունը բացել է իր մասնաճյուղը Ստեփանակերտում և գործում է «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանը նշեց, որ պատերազմից հետո կրթօջախի բոլոր խմբակավարները կապ հաստատեցին իր հետ՝ պնդելով` նորից պետք է սկսեն ստեղծագործել՝ հոգեկան ծանր վիճակից դուրս գալու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսպես առաջացավ այն մտահղացումը, որ մենք պետք է վերաբացենք մեր կենտրոնը Երևանում, քանի որ բոլոր խմբակավարները գտնվում էին այստեղ և Հայաստանի տարբեր մարզերում: Որպես տնօրեն` սկսեցի աշխատել, որպեսզի մենք ունենանք մի փոքրիկ անկյուն, որտեղ կարող ենք հավաքվել դեռ միայն խմբակավարներով և ստեղծել ու ստեղծագործել` մեր ազգայինը պահպանելու համար: Այսպես կատարեցինք մեր առաջին քայլերը: Մարզպետարանների հետ համագործակցության արդյունքում կարողացանք ՀՀ մարզերում նույնպես վերաբացել մեր խմբակները: Մեկ տարում ունեցանք Վանաձորում՝ պարի, Էջմիածնում՝ կարպետի, Մասիսում՝ գորգի և փայտի մշակման խմբակներ: Միաժամանակ տեսնելով, որ մեր խմբակավարներից ոմանք արդեն տեղափոխվել են Ստեփանակերտ և ցանկանում են աշխատել` դիմեցինք համապատասխան մարմիններին և կարողացանք մի փոքրիկ սենյակ ունենալ «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում: Այսօր այստեղ գործում է 5 խմբակ, և մենք շնորհակալ ենք բոլորին՝ մեզ ընդառաջելու համար»,- ներկայացրեց Ի. Թամրազյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ մտադիր են խմբակների քանակը ավելացնել, քանի որ երեխաների թիվն աճում է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Կոմպոզիտոր Արա Գևորգյանն, իմանալով Ստեփանակերտում կենտրոնի մասնաճյուղի բացման մասին, նկարչության խմբակի համար անհրաժեշտ պարագաներ նվիրեց մեզ, և մենք կարողացանք առաջին խումբը բացել: Իսկ հետագայում նա մեզ էլի օգնեց ու աջակցեց, ինչպես նաև ծանոթացրեց այլ հովանավորների հետ, և այսպես աստիճանաբար սկսեցինք կարպետագործության, գոբելենի, ուլունքագործության խմբակներ բացել»,- ասաց տնօրենը և հավելեց, որ այս մեկ տարվա ընթացքում մասնակցել են տարբեր ցուցահանդեսների և մրցույթների` Մոսկվայում, Բելգիայում, Երևանում, Արցախում, և հաղթանակների արժանացել:

  • Կիսվել: