շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գնում ենք առաջ. ԱՀ ընտրություններում հաղթած Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է բնակչությանը

Գնում ենք առաջ. ԱՀ ընտրություններում հաղթած Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է բնակչությանը

Արցախում քիչ առաջ ավարտված նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը ուղերձով դիմել է ԱՀ բնակչությանը։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է:

Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:

Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:

Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մԱրայիկոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ: Գնում ենք առաջ:

Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս»:

  • Կիսվել: