շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գիշիում  44-օրյա պատերազմում  անմահացած  հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Գիշիում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Նախօրեին՝   Մարտունու  շրջանի  Գիշի համայնքի դպրոցի բակում տեղի է ունեցել  Արցախյան 44-օրյա  պատերազմում  նահատակված հերոսներին  նվիրված  հուշակոթողի բացման արարողություն:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը՝ հավելելով, որ  հուշակոթողը հեղինակել է հայաստանաբնակ  քանդակագործ   Վաղինակ Մանուկյանը: 
 
Համայնքի ղեկավարի  խոսքով՝  պատերազմի ընթացքում  Գիշու  միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված է եղել Մարտունու զինվորական հոսպիտալը, որտեղ վիրավոր զինվորների կյանքերի համար պայքարում էին նաև  Երևանի տարբեր կլինիկաներից ժամանած բժիշկներ։ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հուշակոթողի նախաձեռնությունը՝  հոսպիտալի  բժիշկներինն է:
 
«Դպրոցի բակում կանգնեցված հուշակոթողը նաև իր ազդեցությունը կունենա  մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Երեխաները տեսնելով հանուն հայրենիքի իրենց  կյանքը զոհաբերած տղաների հիշատակը հավերժացնող կոթողը՝  սերտելու են հերոսական դասերն ու  դաստիարակվելու են  Նրանց խիզախության ու հայրենանվիրումի օրինակներով»,-ասել է համայնքապետը:
 
Հուլիսի 22-ին  Գիշիում  նշել են նաև համայնքի օրը:
Возможно, это изображение 2 человека, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 11 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 5 человек, люди стоят, дерево и на открытом воздухе

  • Կիսվել: