երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գիշերը հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտին

Գիշերը հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտին

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ 

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում  պահպանվել է հարաբերական հանգիստը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։  Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ 

  • Կիսվել: