երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։

Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում ևս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը։

  • Կիսվել: