շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև

Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև

 Այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղյան հարց չկա: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ AzTV-ին տված հարցազրույցում։

«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնվել դրան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Սա «մեր ներքին գործն է» (չակերտները՝ խմբ)։ Այսօր բանակցությունների սեղանին որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերը պետք է «ճիշտ քայլ» (չակերտները՝ խմբ) անեն ու հասկանան, որ «իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց» (չակերտները՝ խմբ)։

«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. նրանք «նույնն են» (չակերտները՝ խմբ), ինչ Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ «պաշտպանված են լինելու» (չակերտները՝ խմբ) նրանց իրավունքները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանք պետք է «պաշտպանված լինեն» (չակերտները՝ խմբ): Սա միակ ճանապարհն է», - ասել է Ալիևը։

 

 

  • Կիսվել: