չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ղարաբաղի տնտեսական զարգացման հարցում գլխավոր դերակատարը լինելու է Թուրքիան». Sabah

«Ղարաբաղի տնտեսական զարգացման հարցում գլխավոր դերակատարը լինելու է Թուրքիան». Sabah

Թուրքական մերձիշխանական «Sabah» թերթի կայքը «Ղարաբաղը Թուրքիան ոտքի կկանգնեցնի․ ականադաշտերից մինչև մրգատու այգիներ» հոդվածում նշում է, որ Ղարաբաղի տնտեսական զարգացման հարցում գլխավոր դերակատարը լինելու է Թուրքիան, գրում է ermenihaber.am-ը:

Հրապարակման մեջ ներկայացվել է Իսլամանական համագործակցության երիտասարդական ֆորումի ԻՀԵՄ նախագահ Թահա Այհանի և «Dost Agropark» կազմակերպության տնօրեն Մեհմեթ Զեքի Թուղրուլի հետ հարցազրույցները։

Ըստ Այհանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է 2.5 մլրդ դոլար, բայց հիմա Ղարաբաղի ընձեռած բիզնես հնարավորությունների շնորհիվ այն կարող է եռապատկվել։ Նա հիշեցրել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը կառուցել է թուրքական ընկերությունը, իսկ երկաթուղին էլ կառուցում է մեկ այլ թուրք ընկերություն՝ «Kalyon»-ը։

Արդբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործունեություն ծավալող  «Dost Agro» ընկերությունն իր արտադրած ականազերծող մեքենայով 5000 ակր հողատարածք է ականազերծել։ Կազմակերպության ղեկավար Թուղրուլը մանրամասնել է իրենց հետագա անելիքները Արցախում։

«Ղարաբաղում ինտեգրված գյուղատնտեսական համակարգ հիմնելու ընթացքի մեջ ենք։ Երեք փուլով ներդրումներ են լինելու։ 6000 հեկտար տարածքում նախ գյուղատնտեսական արտադրություն ենք հիմնելու, իսկ դրանից հետո՝ 10.000 գլուխ անգուսի բուծման ֆերմա և մսի արտարդություն։ Մեր վերջնանպատակը  «Արտադրված է Ղարաբաղում» պիտակով մսամթերքը և գյուղատնտեսական արտադրանքները նախ Ադբեջանի ու Թուրքիայի, իսկ հետո նաև միջագային շուկա արտահանելն է»։

  • Կիսվել: